Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Առավոտ»` ամեն առավոտ

«Առավոտ»` ամեն առավոտ
04.08.2009 | 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
1994 թ. հունիս-հուլիսին քաղաքի կեսը խոսում էր նոր բացվող թերթի մասին, մյուս կեսն էլ ուզում էր այնտեղ աշխատանքի անցնել: Երբ օգոստոսին` թերթերի համար մեռած ամսին, հրապարակվեց առաջին համարը, ոչ մի առանձին ու արտակարգ իրողություն չկար, բայց հետաքրքիր էր: ՈՒ` գնա՜ց: Այդպես 15 տարի ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթը մեզ բոլորիս վերապատմում է մեր նախորդ օրվա կյանքը` շատ ավելի հետաքրքիր, քան եղել է:
15 տարի շարունակ ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթը մեզ համար փորձում է վերլուծել մեր կյանքը, նորություններ ու հայտնի իրողությունների նոր մեկնություններ ներկայացնել: Տեղ-տեղ ստացվում է:
15 տարի շարունակ ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթն ազնվորեն ջանում է բարի ու լուսավոր դարձնել մեր առավոտն ու օրը: Տեղ-տեղ դա էլ է ստացվում:
15 տարի շարունակ ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթը մեզ հարցազրույցներ է հրամցնում աշխարհի հայտնիների ու նույնիսկ անհայտների հետ, որտեղ նրանք երբեմն շատ անմեղ տեսքով շատ հայտնի դեպքեր են պատմում ու զարմանում, ու զարմացնում:
15 տարի շարունակ ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթն ինքն իր համար լուծում է մի խնդիր` իրենից առաջ հրապարակ իջած ու իրենից հետո հայտնված տասնյակ թերթերի մեջ մնալ իր արդեն նվաճած տեղում ու իրեն պահել իր ընթերցողին, տեղ-տեղ նրանց ընթերցողներին էլ սեփականել:
15 տարի շարունակ ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթն ի թիվս այլ թերթերի կրպակներում շարող կրպակավաճառները մի օրինակ անմիջապես պահում են, որ կարդան, որովհետև մի ժամից կարող է թերթ չմնալ: Իհարկե, դա լինում է ոչ ամեն օր: ՈՒ թերթն ամեն ինչ անում է, որ այդպես չլինի, նույնիսկ գինը 150 դրամ դարձրեց, բայց, դե, ամեն ինչ իրենց ուզածով չի լինելու:
15 տարի շարունակ ամեն առավոտ «Առավոտ» օրաթերթը... Այսօր էլ` իր հոբելյանին «Առավոտ» օրաթերթը մեր կողքին է լինելու, մեր ձեռքին ու մեզ համար, և դա արդեն այն արժանիքն է, որ անհնար է ուրանալ, որովհետև փոխել կարող ես ներկադ, գուցե նաև ապագադ, բայց անցյալդ` երբեք:
Շնորհավորում ենք «Առավոտ» օրաթերթի նախկին, ներկա ու ապագա աշխատակիցներին` փոքրիկ, բայց հոբելյանի առիթով, մաղթում ենք ամեն առավոտ տպագրական ներկի հոտից մի թեթև գլխապտույտ ու... մնացածն իրենք գիտեն:
«Իրավունքը de facto»
Հ.Գ.
Այս ամենի և ոչ միայն այս ամենի մասին հարցազրույցը ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ ուրբաթ օրվա` օգոստոսի 7-ի համարում:

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ